Աշխատավայրում
10 շարժում, որոնք կարող են ձեզ առանց աշխատանք թողնել
Թափուր աշխատատեղին դուք արձագանքել եք հիանալի ռեզյումեով (ինքնակենսագրական) և դրան կից անթերի նամակով։ Դուք տեղեկություններ եք հավաքել ընկերության մասին և հարցազրույցի ժամանակ շատ լավ պատասխանել եք բոլոր հարցերին։
Դուք նույնիսկ ամենալավ թեկնածուն եք, սակայն եթե գործատուի հետ հարցազրույցում մոռացել եք ժպտալ, կուչ եք եկել աթոռին կամ խուսափել եք տեսողական կոնտակտից, ապա նոր աշխատանքի քիչ շանսեր ունեք։
Ձեր մարմինը շատ բան է ասում ձեր մասին։ Forbes.ru-ն ներկայացնում է 10 սխալ շարժում, որոնց պատճառով դուք կարող եք առանց աշխատանքի մնալ։
1. Թույլ ձեռքսեղմում
Երբ գործատուն ձեզ հրավիրում է հարցազրույցի, նայեք նրա աչքերին, ժպտացեք և մեկնեք ձեռքը ձեռքսեղմման համար, որը չպետք է ոչ շատ ուժեղ լինի, ոչ թույլ։ Լավ ձեռքսեղմման գաղտնիքն ափերի շփման մեջ է։ Մեկնեք ձեռքը և հպվեք ափերով։ Բռնեք մենեջերի ձեռքը բոլոր 5 մատներով և սեղմեք նույնքան ուժեղ, որքան նա։
2. Ներխուժում անձնական տարածք
Հարգանքով վերաբերվեք մենեջերի անձնական տարածքին։ Մի կանգնեք չափազանց մոտ և առավել ևս մի գրկեք նրան։
3. Ձեռքերը խաչել
Նման դիրքը կարող է, օրինակ, վկայել ձեր անհարմարավետության մասին։ Ավելի լավ է ժեստեր օգտագործել։ Այդպես դուք ավելի աշխույժ և զգացմունքային կթվաք։
4. Մազերը խառնելու սովորություն
Դա սթրեսի նշան է, որի պատճառով դուք կարող եք երեխայի նման լինել։ Պետք չէ շեղել մենեջերին նման վարքով։
5. Սխալ նստելաձև
Նստեք ուղիղ։ Մարմնի ոչ սիմետրիկ լեզուն կարող է ձեզ ամոթխած կամ ոչ անկեղծ ներկայացնել։
6. Տեսողական կոնտակտի անբավարարություն
Դժբախտություն չէ, երբ թեկնածուն խոսելիս նայում է կողքերը։ Դա բավականին նորմալ է, քանի որ աչքերի շարժման օգնությամբ դուք գործի եք դնում ուղեղի տարբեր հատվածներ։ Սակայն ուշադիր եղեք և նայեք հարցազրույցը վարողի աչքերին, երբ նա խոսում է։
7. Անտարբեր վերաբերմունք
Լավ է, երբ դուք զգացմունքային դեմք ունեք։ Դա ձեզ ավելի գրավիչ է դարձնում։ Սակայն պետք է հետևել դեմքի արտահայտությանը և չնայել ժամացույցին կամ բջջային հեռախոսի էկրանին հարցազրույցի ժամանակ։
8. Ժպիտի բացակայությունը
Եթե ձեր դեմքին չկա թեթև ժպիտ, ապա դա ձեզ բնութագրում է որպես նյարդային, չշահագրգռված կամ ոչ ընկերասեր մարդ։ Փորձեք հաճախ ժպտալ, սակայն արեք դա բնական և տեղին։
9. Շփոթվածություն
Մի հպվեք դեմքին, մի խաղացեք գրպանի մանրադրամներով, մի կրծեք եղունգները։ Շփոթվածությունը շեղում է և մատնում ձեր անհանգստությունը։
10. Ձեռքերը սեղանի տակ մի դրեք
Մի նստեք ձեռքերի վրա կամ մի դրեք ծնկներին։ Դրեք ձեռքերը բազկաթոռի կամ սեղանի վրա և օգտագործեք ժեստեր։ Ձեր ձեռքերի օգնությամբ հարցազրույց վարողը կարող է պարզել, թե որքանով եք դուք բաց և անկեղծ։
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
01.09.2013 